ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հովիկ Աբրահամյանը կողմ է կենսաթոշակային բարեփոխումների համար «ընդունելի ճանապարհ գտնելուն»

Հովիկ Աբրահամյանը կողմ է կենսաթոշակային բարեփոխումների համար «ընդունելի ճանապարհ գտնելուն»
23.04.2014 | 17:22

«ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար»,-այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության նիստին ունեցած իր ելույթում: Վարչապետն ասել է, թե վստահ է, որ կենսաթոշակային բարեփոխումները ունենալու են պարտադիր բաղադրիչ` «պարտադիր, ոչ պարտադրված», և կառավարությունը պարտավոր է «բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին»:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադրիր բաղադրիչի կիրառումը մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այն կազմակերպությունները, որոնք «աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը, կշարունակեն կատարել վճարումները»: «Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10-օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ լուծելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի»,-ասել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ավարտին ընդգծել է, որ ինքն էլ է դեմ հակասահմանադրական բարեփոխումներին. «Դեմ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը: Դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն: Դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա: Դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա»: Վարչապետը նշել է, որ կողմ է «կենսաթոշակաին բարեփոխումերի ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն» և «այն համատեղ իրականացնելուն»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ