Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հայաստանի չորս գյուղերում ջրի մատակարարման ծրագրեր կիրականացվեն

Հայաստանի չորս գյուղերում ջրի մատակարարման ծրագրեր կիրականացվեն
26.04.2014 | 11:06

Ապրիլի 25-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վիվասել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ազդարարեցին ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրերի մեկնարկը: Նախաձեռնությանշնորհիվ էականորեն կբարելավվի խմելու ջրի հասանելիությունը Հայաստանի չորս գյուղական համայնքներում` Տավուշի Բերքաբեր գյուղում և Արմավիրի Հայկավան, Արազապ և Լուկաշին գյուղերում: Ծրագրերը կիրականացվեն գործընկերների կողմից 2014 թվականի մարտին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:

Լուկաշին գյուղում կայացած միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC -ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը և համայնքի բնակիչներ:
Թերի ջրամատակարարումը, ցածր ճնշումը, անարդյունավետությունը և անվտանգության ոչ բավարար մակարդակը վերը նշված չորս համայքների առջև ծառացած լուրջ խնդիրներ են: Տներում խմելու ջուրը կամ սահմանափակ է` օրական 2-3 ժամ, կամ ընդհանրապես բացակայում է, ինչը ստիպում է բնակիչներին մոտակա աղբյուրներից դույլով ջուր կրել: Ջրի ու էներգիայի կորուստը նույնպես տարածված երևույթ է անարդյունավետության, հնացած ենթակառուցվածքների և ջրաչափերի բացակայության պատճառով:
«Բոլորս գիտենք, որ Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրերը նվազում են, որի պատճառով մի շարք գյուղեր ջրի խնդիր ունեն: ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակն է վերակառուցել հին ու անարդյունավետ ջրամատակարարման համակարգերը` ջուրն ու էներգիան խնայելու և բնակիչներին մաքուր ջրով ապահովելու համար», - ասել է տիկին Հիլիարդը:
Ծրագրերի միջոցով այս խնդիրները լուծում կստանան՝ նոր խողովակաշարերի, պոմպակայանների և ջրամբարային կայանների տեղադրման միջոցով, ինչպես նաև ջրային համակարգերում ջրաչափերի տեղադրումով, ինչը կօգնի էականորեն բարձրացնել ջրի օգտագործման արդյունավետությունը: Համայքները ձեռք կբերեն եկամտի հավելյալ աղբյուր:
«Եկամտաբերության ցածր մակարդակ ունեցող գյուղերում ջրամատակարարման համակարգերի ստեղծումն ու բարելավումը կենսական նշանակություն ունեն կյանքի որակի բարելավման առումով: Ջրամատակարարման ենթակառուցվածքի առկայությունը համայնքների գոյության, պահպանման և երկարաժամկետ զարգացման էական նախապայման է», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրերն իրականացվելու են ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր ծրագրի» և FPWC-ի կողմից: Ընդհանուր առմամբ` ծրագրի արդյունքներից կօգտվի վերը նշված չորս գյուղերի մոտ 6,800 բնակիչ: Ծրագրերի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել են համապատասխանաբար՝ 70 միլիոն և 60 միլիոն դրամ:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ