«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Խորտակված «Sewol»-ի զոհերի թիվը հասել է 230-ի

Խորտակված «Sewol»-ի զոհերի թիվը հասել է 230-ի
03.05.2014 | 18:23

Հարավկորեական «Sewol» նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 230-ի, անհայտ կորածներինը` 72-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 226 զոհերի մասին: Շաբաթ առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները: Դրանք կվերսկսվեն եղանակային պայմանների բարելավման դեպքում:

Հիշեցնենք, որ հարավկորեական «Sewol» նավը խորտակվել է ապրիլի 16-ի առավոտյան` Կորեական թերակղզու հարավ-արևմտյան ափերի մոտ: Նավի խորտակումից հետո ձերբակալվել են անձնակազմի բոլոր 15 անդամները և նավապետը, ով առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ