ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վերջապես կայացվեց ապօրինի կառույցը քանդելու որոշումը

Վերջապես կայացվեց ապօրինի կառույցը քանդելու որոշումը
09.05.2014 | 00:30

Այս պատմության սկիզբը դրվել է 1998 թվականին, երբ Երևանի Մանանդյան փողոցի 9-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ Սիրվարդ Սարգսյանը ահազանգեց քաղաքապետարան նշված շենքին կից կառուցվող շինության մասին: 1999 թվականի հունիսի 14-ին քաղաքապետ Ս. Աբրահամյանի որոշմամբ հանձնարարվել է 10-օրյա ժամկետում քանդել ապօրինի ավտոտնակը: Քանդել են միայն դարպասն ու ետևի պատը: Այդ ժամանակվանից բնակիչը բողոքում է, որ այդ ապօրինի կառույցի պատճառով իր բնակարանը զրկված է արևի լույսից:

Քաղաքացին նույնիսկ հանձն էր առել հոգալ կառույցի քանդման ծախսը և 32315 դրամ վճարել է գեոդեզիական չափագրման և հանույթի պատրաստման համար:
Ինչևէ, 2013թ. դեկտեմբերից Տարոն Մարգարյանին ուղղված նամակագրության արդյունքում 2014թ. մայիսի 7-ին քաղաքապետը ստորագրել է որոշում, որով հանձնարարվում է 7-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Մնում է հուսալ, որ պարոն Մարգարյանը հետևելու է այս գործընթացին, և իր որոշումը 1999 թվականի քաղաքապետի որոշման ճակատագիրը չի ունենալու:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ