Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարոնյանի անվան թատրոնը կորցրեց իր վերջին ծիծաղը

Պարոնյանի անվան թատրոնը կորցրեց իր վերջին ծիծաղը
15.05.2014 | 17:02

Թատերասեր հասարակությունը հրաժեշտ տվեց սիրված դերասանուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

Համազգային թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ բախտ է ունեցել Սվետլանա Գրիգորյանի հետ բեմում լինել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացման ժամանակ. «Դա մի ամբողջ կյանքի փորձաշրջան էր, որը մի քանի ամիս տևեց: Իմ տեսած վերջին շրջանի ամենապրոֆեսիոնալ դերասանուհիներից էր Սվետլանա Գրիգորյանը: Չնայած տարիքին` զարմանալի աշխատասեր էր, զարմանալիորեն նվիրված թատրոնին և իր գործին: Նրանից կարելի էր անընդհատ սովորել` ինչպես լինել պրոֆեսիոնալ»:

Վարդան Մկրտչյանը դերասանուհուն բնորոշեց որպես բարի, ազնիվ, քաղցր ու շատ անուշ մարդ, ցավով նշելով, որ Պարոնյանի անվան թատրոնը կորցրեց իր վերջին ծիծաղը: «Կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչն այլևս մեզ հետ չէ: Նոր սերունդը պետք է տա նոր Խաչվանքյան, նոր Սվետլանա Գրիգորյան, բայց արդեն ուրիշ անուններով»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ