Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետներին

Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետներին
19.05.2014 | 12:57

Տարիներ շարունակ մանկավարժական համալսարանն ու Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոներ: Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանն ու Գայանե Թադևոսյանը այս փառատոների միջոցով մեծապես նպաստում են մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալից կազմակերպելուն:
Մայիսի 16-ին ՀՊՄՀ-ի նորակառույց շքեղ դահլիճում վերոնշյալ մարզերի և Երևանից 18 դպրոցների երգչախմբերը ներկայացան Կոմիտասի 145-ամյակին նվիրված հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոնի փակմանը: Էնտուզիաստ խմբավարները հիացրին իրենց նվիրյալ գործունեությամբ: Գիտենք, թե որքան ցածր է նրանց վարձատրությունը, բայց այս դպրոցների տնօրենների ու խմբավարների կամքը՝ մեր երեխաներին տալ գեղագիտական դաստիարակություն, արժանի է ջերմ խոսքերի ու խրախուսանքի:
Բոլոր խմբավարները շնորհակալագրեր ստացան Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ղուկասյանի ստորագրությամբ, ով նաև նվերներ է խոստացել բոլոր խմբավարներին:
Հարգելի մարզպետներ և Երևանի քաղաքապետ, երգչախմբի երեխաներն էլ արժանի են խրախուսման, իրենց անունից խնդրում եմ գտնել այդ երեխաներին խրախուսելու միջոց, ձեր ձեռքը քարի տակ չէ, նրանք շա՜տ արժանի են և դուք նրանց հատկացրած ձեր համեստ ուշադրությամբ կոգևորեք, որ նրանք շարունակեն երգել և ունենալ երջանիկ մանկություն:
Դուք կարո՛ղ եք երջանկացնել ձեր մարզի տվյալ դպրոցի երգչախմբի մասնակից երեխաներին: Ես նրանց խոստացա, որ հրապարակավ դիմելու եմ ձեզ:
Խոստումս նրանց շատ ոգևորեց: Կրկին ու կրկին խնդրում եմ երեխաներին հուսախաբ չանեք, որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ երեխաների ոգևորությունը կանցնի նաև ձեզ ու դուք նույնպես կերջանկանաք:


Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան, ձեզ հետ միասին՝ երեխաների բարեկամ

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ