«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետարանի, Լոռու երիտասարդ սերունդ ՀԿ-ի և ՀԱԱՀ աշխատանքի տեղավորման և խորհրդավտության կենտրոնի աջակցությամբ 2014թ. մայիսի 31-ին Վանաձորի «Օրրան» կերնտրոնում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
Աշխատանքային տոնավաճառի նպատակն է ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար, ինչպես նաև խրախուսել և նպաստել մարզի երիտասարդության մասնագիտական կողմնորոշմանը:
Տոնավաճառի ընթացքում մասնագետները հանդես կգան թեմատիկ զեկուցումներով՝ ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես ներկայացնել փաստաթղթեր։ Կներկայացվեն աշխատաշուկայի կառուցվածքը, առաջարկ-պահանջարկ կապը։