Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հակոբյանի առաջարկությունը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաբարոյական

Հակոբյանի առաջարկությունը ոչ միայն հակասահմանադրական է, այլև հակաբարոյական
29.05.2014 | 15:45

Հրանուշ Հակոբյանի` կառավարությանը ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է սփյուռքահայ մի քանի երիտասարդների ազատել բանակային ծառայությունից, հակասահմանադրական է: Այս մասին այսօր հայտարարել է պատմաբան Գևորգ Յազիճյանը: Սփյուռքահայ պատմաբանն ասել է, թե արական սեռի բոլոր ներկայացուցիչները, համաձայն ՀՀ-ում գործող օրենքի, պետք է ծառայեն բանակում, եթե բացակայում են օրենքով նախատեսված բացառությունները` կրոնական խնդիրներ կամ որոշակի հիվանդություններ:
Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարությանը ներկայացրած նախագծով առաջարկում է բանակային ծառայությունից ազատել որոշ սփյուռքահայ երիտասարդների` նկատի ունենալով նրանց մեծ ավանդը «հայապահպանության գործում» և «ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայքներում»: Պատմաբան Յազիճյանը արդարացիորեն է նկատել նախարար Հակոբյանի առաջարկության ողջ անհեթեթությունը: Սփյուռքի նախարարը, փաստորեն, սփյուռքահայերի հետ աշխատանքը տեսնում է ՀՀ քաղաքացի դարձած մի քանի երիտասարդի բանակային ծառայությունից ազատելու մեջ: Եթե իշխանության ներկայացուցիչն է երկրի բանակը համարում անցանկալի տեղ, ապա նրա ներկայացրած նախագիծը կարող է ընդամենը խթանել սիրիահայերի փախուստը Հայաստանից, այլ ոչ թե նրանց մեջ հայրենիքի լիիրավ քաղաքացի դառնալու ցանկություններ առաջացնել: Ի վերջո, որպես իշխանության ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանը կարող էր ՀՀ քաղաքացիներին մի լավություն անել` կառավարությունում բարձրաձայնելով բանակի խնդիրների մասին: Գուցե բանակի խնդիրների վերաբերյալ Հակոբյանի առաջարկները օգտակար լինեին ոչ միայն հայաստանցիներին, այլև սփյուռքահայերի՞ն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ