Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությո՞ւնը

Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությո՞ւնը
29.05.2014 | 17:15

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը.


Այսօր Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.

«Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում որպես ձևերից մեկ ամրագրված են համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:

Երևանի Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի հարակից տարածքի բնակիչները 70 ստորագրությունով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին և ինձ այն մասին, որ այդ կանաչ տարածքում եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞Ւր մնաց ավագանու որոշումը, և ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում:

Երևանի Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից ստեղծված միակ կանաչ տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110 000 դոլարով :

Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում խոստացել եք` «Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին», և անընդհատ հայտարարում եք այս մասին:

Նամակին կից ուղարկել են նաև կանաչ տարածքի լուսանկարները:

Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

• Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ են տարածքը աճուրդի դնելու մասին,
• կազմակերպվե՞լ է հարցում իրենց կարծիքն իմանալու մասին,
• Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,
• կայացե՞լ է աճուրդը,
• տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:

Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում»:

Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ