Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Առաջին անգամ է գրքարվեստի մրցույթի պատմության մեջ մի երկիր հինգ առաջին մրցանակ ստանում»

«Առաջին անգամ է գրքարվեստի մրցույթի պատմության մեջ մի երկիր հինգ առաջին մրցանակ ստանում»
30.05.2014 | 20:10

Մինսկում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 9 պետություն՝ 77 հրատարակություններով: Հայաստանը ներկայացրել է ինը գիրք և վերադարձել է ութ մրցանակով: Ընդ որում` հինգ գիրք արժանացել է Առաջին մրցանակի, մեկ գիրք՝ Երկրորդ մրցանակի, մեկ գիրք՝ Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ՝ ժյուրիի հատուկ մրցանակին:

«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր ներկայացրած գրքերը, թե արտաքին տեսքով, թե բովանդակային առումով, զգալիորեն առանձնանում էին. «Կան երկրներ, որ շատ մեծ գումարներ են ներդնում գրահրատարակչության ասպարեզում` Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը, բայց մեր գրքերը աչքի են ընկնում բազմազանությամբ, գրքարվեստի նաև դասական ավանդները շարունակելու հմտությամբ: Գրքարվեստի մրցույթին ներկայացված գրքերի մի մասը տպագրվել է արտասահմանյան տպարաններում: Մեր գրքերը հիմնականում հրատարակվում են Հայաստանում»: Է. Միլիտոնյանն ընդգծեց նաև, որ առաջին անգամ է գրքարվեստի մրցույթի պատմության մեջ մի երկիր հինգ առաջին մրցանակ ստանում:
Ի դեպ, առաջին մրցանակակիր երեք գրքերը պետական պատվերով են տպագրված (Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» (Փրինթինֆո, Երևան, 2013 թ.), Ֆոլքմար Գանցհոռնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» (Հայաստանի պատմության թանգարան, «Ասողիկ» ՍՊԸ, Երևան, 2013 թ.), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» (Անտարես մեդիա հոլդինգ, Երևան, 2013 թ.):
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ` պետությունը տարեկան մոտ 40 միլիոն դրամ տրամադրում է գրադարաններում գրքերի համալրման, 130 միլիոն դրամ` պետական աջակցութամբ տպագրվող գրքերի համար:
Հավելենք, որ «Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ