Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ մարդասիրություն ունենա. Արթուր Ասատրյան (դոն Պիպո)

Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ մարդասիրություն ունենա. Արթուր Ասատրյան (դոն Պիպո)
05.06.2014 | 14:49

Հաշվի առնելով վերջին շրջանում Արթուր Ասատրյանի վերաբերյալ մամուլում առկա բազմաթիվ նյութերը, www.analitik.am-ը որոշեց հարցազրույց անցկացնել հայ բարերար Արթուր Ասատրյանի (դոն Պիպո) հետ, ում անվան բարեգործական հիմնադրամն անտարբեր չի մնում որևէ հայի խնդրի նկատմամբ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.



-Արթուր Ասատրյանի անվան բարեգործական հիմնադրամը վերջին շրջանում բավականին ակտիվորեն բարեգործական բազմաբնույթ ակցիաներ է իրականացնում, ինչո՞վ է պամանավորված այդ ակտիվությունը:

-Կարծում եմ, որ հայ մարդու համար, ով ի վիճակի է բարեգործություն անել, հիմնական նպատակը հայրենիքին և իր հայրենակիցներին որևէ կերպ աջակցելն է: Այսօր Հայաստանում բավականին ծանր պայմաններ են, և մարդիկ շատ դեպքերում հայտնվում են անելանելի վիճակում, որից դուրս գալու համար նրանց խիստ անհրաժեշտ է օգնություն: Յուրաքանչյուր մարդ, ով կյանքում կարողացել է հաջողության հասնել, պետք է խորապես գիտակցի, որ այդ հաջողության հետ անմիջականորեն կապ ունեն իր հայրենի արմատները, ինչ-որ իմաստով նաև գենետիկան, այն միջավայրը, որտեղ ծնվել և դաստիարակվել է, ուստի նա պետք է կարողանա նաև մշտապես օգնության ձեռք մեկնել այլ մարդկանց: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ ունենա մարդասիրություն, այլապես նյութական բարեկեցությունը դատարկության կհանգեցնի, եթե չկա հոգևոր հարստություն:
-Դուք ունե՞ք քաղաքական նպատակներ՝ մասնավորապես ՀՀ-ում քաղաքականության մեջ մտնելու նպատակներ:

-Ոչ, այդպիսի նպատակներ չեն եղել և չկան: Քաղաքականությամբ թող զբաղվեն այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն և արդեն իսկ ներգրավված են ՀՀ քաղաքականության մեջ, ճիշտ է Հայաստանում շատ խնդիրներ կան դեռևս չլուծված, բայց վստահ եմ, որ նրանց մոտ կստացվի իրենց առջև դրված բարդագույն մարտահրավերներին ի օգուտ պետության և հասարակության լուծում տալ, ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ՀՀ քաղաքական գործիչներին, թող կենտրոնացնեն իրենց ուժերը և զարգացնեն մեր բոլորիս հայրենիքը:
-Որոշ ԶԼՄ-ներ Ձեր մասին տարաբնույթ ոչ հաճելի լուրեր են տարածում, ի՞նչ կասեք այդ մասին, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Միգուցե դա էլ իրենց գործն է, հնարավոր է, որ այդ ԶԼՄ-ներն էլ այդ կերպ են գումար վաստակում, որոշ մարդկանցից ֆինանսավորում ստանում և այսպես շարունակ, դա իրենց գործն է: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակ են հետապնդում, քանզի կանխատեսումներ չեմ սիրում անել, և բացի այդ ,մարդիկ այսօր տեղեկատվություն կարող են ստանալ տարաբնույթ աղբյուրներից, ուստիև կարող են վերլուծել և իրենց սեփական կարծիքը կազմել այս կամ այն մարդու մասին: Ես ինչքան կարողանում եմ օգնում եմ Հայաստանին և իմ հայրենակիցներին, իսկ թե ով ինչ է գրում, ինչի համար է գրում, դա արդեն իմ խնդիրը չէ, երբ խոսքը վերաբերում է բամբասանքին:
-Բարեգործական նոր միջոցառումներ սպասվո՞ւմ են Արթուր Ասատրյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից:

-Այո, իհարկե սպասվում են, որոշ ժամանակ անց կտեղեկանաք մեր միջոցառումներից, նախապես չեմ ասում, քանզի ես բարեգործություն անում եմ ոչ թե գովազդի, այլ բացառապես որևէ օգուտ տալու նպատակով:
-Շնորհակալություն հարցազրույցի համար:

-Ձեզ էլ եմ շնորհակալ:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Մեկնաբանություններ