Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մնում է գումարին տեր կանգնել

Մնում է գումարին տեր կանգնել
06.06.2014 | 11:59

Մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելն ամեն մի թիմի բյուրեղյա երազանքն է, ու դա ոչ միայն պատմության մեջ հիշվելու առումով: Այդ հաղթանակի համար սահմանված են խրախուսական բազմաթիվ մրցանակներ, որոնց մեջ պակաս դեր չունի խնդրի ֆինանսական կողմը, որով երկրներն ու նրանց ֆեդերացիաները փորձում են լրացուցիչ լիցք հաղորդել իրենց մարզիկներին: Տարբեր երկրներ տարբեր չափերի գումարներ են նախատեսում՝ բնականաբար ելնելով ունեցած ֆինանսական կարողությունից: Ինչևէ: Այդ տարբերներից այսօր անդրադառնանք աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին: Այսպես, Իկեր Կասիլյասի ու Չավի Էռնանդեսի հետ հանդիպման ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային ընտրանու հաղթելու դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հաշվարկով «անկեղծացել» է 720 հազար եվրոյի չափով, ինչը «վրեժի կարմիր աստվածուհիների» նախորդ անգամվա հաղթանակածի դիմաց ստացածը գերազանցում է 120 հազարով: Հասկանալի է՝ դարձյալ յուրաքանչյուր ֆուտբոլիստի կտրվածքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ