Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օրակարգում միայն ֆուտբոլը չէ

Օրակարգում միայն ֆուտբոլը չէ
13.06.2014 | 12:50

Հասկանալի է, որ աշխարհն այս մեկ ամիսը (եթե, իհարկե, նկատի ունենանք ֆուտբոլի առաջնության օրերը` հունիսի 12 - հուլիսի 13) միայն ֆուտբոլով չի ապրելու: Կան և այլ հետաքրքիր մրցաշարեր: Փորձենք հիշել դրանցից առավել նշանակալիները:
Հունիսի 23-ին կմեկնարկի «ՈՒիմբլդոնը»` մեծ թենիսի ամենահին ու ամենահեղինակավոր մրցաշարը: Այն հատկապես առանձնահատուկ լարվածությամբ է ստացվում «Ռոլան Գարոսում» անվանի մի շարք թենիսիստուհիների անհաջող մրցելույթներից հետո: Պակաս հետաքրքրական չի լինելու և տղամարդկանց մրցավեճը: Ֆրանսիայի բաց առաջնության իննակի հաղթող Ռաֆայել Նադալը, ով «Մեծ սաղավարտի» 14-ակի հաղթող է, տեսնենք որքա՞ն է արմատապես տրամադրված իր հավերժական մրցակցի` Ռոջեր Ֆեդերերի հաջողությունը կրկնելու, իսկ գուցե գերազանցելու հարցում: Համենայն դեպս, ամերիկացի Պիտ Սամփրասի արդյունքն իսպանացու համար անցյալ է, իսկ ահա մինչև շվեյցարացին դեռ երեք Սաղավարտ էլ կա: Յուրօրինակ տարեդարձ կարող է նշել նաև Մարիա Շարապովան. տասը տարի առաջ նա առաջին անգամ հաղթեց Սերենա ՈՒիլյամսին։
Ադամանդե լիգայի միանգամից 4 մրցաշար է բաժին ընկնում այս ժամանակահատվածին` Նյու Յորք` հունիսի 14, Լոզան` հուլիսի 3, Փարիզ` հուլիսի 5, Գլազգո` հուլիսի 12: Մրցակցային առումով սրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է, քանի որ, թեթև աթլետիկայի աշխարհի առաջնության բացակայության պայմաններում (հերթականը 2015-ին է), մարզիկները կփորձեն ոչ միայն գումար վաստակել, այլև առանձնանալ նվաճումներով: Լիգան առանձնանալի է նաև նրանով, որ տարբեր մայր ցամաքների մարզիկները հնարավորություն են ստանում միմյանց հետ դեմ առ դեմ մրցության բռնվելու: Ճիշտ է, վնասվածքի պատճառով չի մասնակցելու աշխարհի ամենաարագ վազորդը, բայց դե թեթևաթլետիկական աշխարհը միայն ՈՒսեին Բոլտով չի կանգուն: Մասնավորապես, Նյու Յորքում կտեսնենք 800 մետր վազքատարածության աշխարհի ռեկորդակիր ու օլիմպիական չեմպիոն Դավիդ Ռուշիդային, ձողացատկի օլիմպիական չեմպիոն Ջենիֆեր Սուրին, արագավազքում աշխարհի չեմպիոն ու Բոլտի հիմնական մրցակից Յոհան Բլեյքին և ուրիշների: Ինչ վերաբերում է լիգայի մյուս մրցաշարերին, Փարիզում կլինի ձողացատկի օլիմպիական չեմպիոն, ծածկած մարզակառույցների ռեկորդը խլած Ռենո Լավիլենին, Լոզանում մրցելույթ կունենան Յոհան Բլեյքն ու արագավազքում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Գեյը, ով մեծ սպորտ է վերադարձել անցած տարվա դոպինգային սկանդալից հետո, Ջաստին Գատլինը… Մի խոսքով, մեծ մարզիկների մրցելույթների կատարյալ հրավառություն է լինելու ու նվազագույնը հանցագործություն` սեփական անձն այդ ամենը տեսնելու հաճույքից զրկելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ