«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ջուրը կարող է թանկանալ, բայց քաղաքացու «գրպանի վրա չի ազդի»

Ջուրը կարող է թանկանալ, բայց քաղաքացու «գրպանի վրա չի ազդի»
13.06.2014 | 18:08

1 խմ ջուրը 4 դրամով թանկացնելու դեպքում քաղաքացին գրեթե չի զգա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կազդի՞ ջրի սակագնի վրա: Օհանյանն ասել է, որ եթե նույնիսկ ջուրը թանկանա, «տարվա վերջին այն լումաներ է կազմելու» և քաղաքացու գրպանի վրա չի ազդի: Օհանյանը նաև տեղեկացրել է, որ ամռան ամիսներին, շինաշխատանքներով պայմանավորվա, հաճախակի ջրանջատումներ կլինեն: Ասվել է, որ համակարգում շինարարական աշխատանքներն իրականացվում են ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ներկայումս Երևանում 70 տոկոսով 24 -ժամյա ջրամատակարարում կա, 17 -ժամյա ջրամատակարարումը կազմում է 26 տոկոս, 12-17-ժամյան` 4 տոկոս: Կարապետ Օհանյանի խոսքով` նախատեսվում է Երևանում 24- ժամյա ջրամատակարարումը հասցնել 97 տոկոսի:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ