ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վանի պատմական ժառանգությունը թող պատմություն չդառնա

Վանի պատմական ժառանգությունը թող պատմություն չդառնա
26.06.2014 | 14:09

Վանի չորս կողմերում հայերից մնացած կոթողները, որոնց մեծ մասը 9-րդ դարի եկեղեցի է, անխնամ մնալու հետևանքով անհետացման վտանգի առաջ են հայտնվել՝ գրել է թուրքական «Վան» թերթի հոդվածագիր Օմեր Ֆարուք Թոքթաշը։
«Զբոսաշրջությամբ զբաղվողները ցանկանում են վայրկյան առաջ այդ եկեղեցիները ոտքի կանգնեցնել։ Վիճակը ցավալի է։ Այդ եկեղեցիների նորոգումով Վանի պատմությունը ոտքի է կանգնելու կամ էլ մշակութային ժառանգությունը «պատմություն է դառնալու»։
Վանի չորս կողմերում հյուրերին սպասող և զբոսաշրջության համար մեծ նշանակություն ունեցող հայկական եկեղեցիները լքված վիճակում են։
Քաղաքն աստիճանաբար հաղթահարում է երկրաշարժի հետևանքներն ու այս փուլում Վանում ներդրումներ են արվում։ Գանձ որոնողները հայկական գերեզմանաքարերն ու խաչքարերը աջ ու ձախ են նետել, և դրանց վնասվելն ակնհայտ երևում է։ Եկեղեցիները ևս պաշտպանված չեն նրանցից։ Եկեղեցիների անմխիթար վիճակը ցավեցնում է տեսնողներին։
Վանա ծովի մոտակա բարձունքին, հրաշալի բնության մեջ գտնվող հայկական եկեղեցին կարևոր նշանակություն ունի հայերի համար, սակայն ոչ ժողովուրդը, ոչ պատկան մարմինները հետաքրքրություն չեն ցուցաբերում»։

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ