ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սեպագիր արձանագրություն Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակ

Սեպագիր արձանագրություն Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակ
10.07.2014 | 13:30

Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակների տակից սեպագիր արձանագրություն և պատմական ժառանգության մնացորդներ են հայտնաբերվել. տեղեկացնում է թուրքական Mynet Haber կայքը։ Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների շրջանակներում Բաթման նահանգի թանգարանային վարչության մասնագետների հետ փլատակների տակից խաչի պատկերներով և հայերեն տառերով մեծ սեպագիր են գտել, նաև՝ վաղնջական ժամանակների ձիու պայտեր, հայերին պատկանած որոշ ֆիգուրներ են գտել։ Պատմական գտածոների մասին Դաղջըն տեղյալ է պահել ոստիկանությանը։ «Գտածոները հանձնել ենք Բաթմանի թանգարանային վարչության աշխատակիցներին։ Նկարներն ու տվյալները Ստամբուլի հայոց պատրիարքարանում ուսումնասիրելու ենք։ Մեր նպատակը երկու տարի առաջ քանդված այս եկեղեցու վերանորոգումն է։ Ենթադրում ենք, որ 2973 մետր բարձրությամբ լեռան գագաթին գտնվող եկեղեցուց հայտնաբերված նմուշները 2000 տարվա վաղեմություն ունեն»,- ասել է Սասունի հայերի միության նախագահը։

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ