Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միջամտություն չի տեսնում

Միջամտություն չի տեսնում
21.07.2014 | 19:07

irates.am-ը ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Արմեն Խարազյանից հետաքրքրվեց.

«ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ պետք է վերադարձվեն ազատագրված յոթ շրջանները: Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն էր ելույթ ունեցել և փորձել հանրային բանավեճ ձևավորել: Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ը չի՞ փորձում իր ձեռքը վերցնել հակամարտությունը կարգավորելու ղեկը: Որքա՞ն են դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները»:
«Ի՞նչ միջամտության մասին է խոսքը։ Իհարկե, չեմ տեսնում որևէ «միջամտություն», և ինչպես ՈՒոռլիքի ելույթի, այնպես էլ Հեֆեռնի մեկնաբանությունների մասին կարող եմ ասել, որ Հայաստանից լսվող տեղական ու ռուսական ծագման անհեթեթություններից դրանք մի քանի գլուխ շահեկանորեն տարբերվում են»,- մեր հարցին պատասխանեց Արմեն Խարազյանը:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ