Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ով` ինչին է դեմ. Հարցազրույց Հովհաննես Մարգարյանի հետ . «Հարթակ»

Ով` ինչին է դեմ. Հարցազրույց Հովհաննես Մարգարյանի հետ . «Հարթակ»
23.09.2014 | 11:39

Կոռեկտության կոչ կրթօջախի տնօրինությանը

Հարցազրույց Աժ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:


- Պարոն Մարգարյան, սեպտեմբերի 29-ին ՕԵԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվելու` քննարկելու և համալիր լուծում տալու ԴԱՀԿ-ի կողմից մարդկանց հաշիվների և գույքի վրա առանց դատարանի որոշման արգելանք դնելու հարցին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Խնդիրը կլուծվի՞ վերջապես:
- Հարցը վերաբերում է միլիոնավոր մեր քաղաքացիներին, և այն այսօր անկյունաքարային խնդիրներից մեկն է: Գիտեք, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով ամրագրված է, որ ոչ ոքի չի կարելի զրկել իր սեփականությունից, բացառությամբ դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով: Մենք խնդիր ունենք այստեղ, քանի որ ԴԱՀԿ-ն հենց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է, բայց կատարում է մյուս վարչական մարմինների որոշումները, այսինքն` ոչ միայն կալանք է դնում հաշիվներին, այլև գործող օրենսդրությամբ իրականացնում է բռնագանձում: Դեռևս ամռանը մեր կուսակցությունը դիմեց օմբուդսմենին /ՄԻՊ/, որպեսզի վերջինս նշված խնդիրը վիճարկի Սահմանադրական դատարանում: Մարդու իրավունքների պաշտպանը արդեն դիմել է ՍԴ և նոյեմբերի 25-ին հարցը կքննարկվի: Իսկ մինչ այդ ՕԵԿ-ը խնդրի կարգավորման օրենսդրական փաթեթ ներկայացրեց, որն արդեն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ մեծ օրակարգ:
Սակայն, նկատի ունենալով օր առաջ հարցի լուծման կարևորությունը, որպեսզի չսպասեինք մինչև Սահմանադրական դատարանի նիստի օրը, նախաձեռնեցինք ստորագրահավաք սեպտեմբերի 29-ին ժամը 18:30-ին արտահաերթ նիստ գումարելու համար:
Այո, մենք գտնում ենք, որ քաղաքացու գույքը և հաշիվները պետք է օրենքով պաշտպանված լինեն, և քաղաքացին ոչ միայն պետք է պատշաճ կարգով ծանուցված լինի, այլև միայն դատարանը պետք է որոշում կայացնի քաղաքացու գույքը բռնագանձելու կամ հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ: Այս առումով, կարծում եմ, կքննարկվի հարցը, և մենք պետք է հետևողական լինենք և ամեն ինչ անենք, որպեսզի հարցը դրական լուծում ստանա և, ամենակարևորը, վերականգնվի քաղաքացու սահմանադրական իրավունքը:
- Ի՞նչ դիրքորոշում ունի ՕԵԿ-ը սահմանադրական փոփոխությունների խնդրի հետ կապված:
- Մեր դիրքորոշումն այն է, որ այսօր սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրը հրատապ չէ: Երկրում հրատապ լուծում պահանջող շատ ուրիշ խնդիրներ կան՝ աշխատատեղերի ստեղծում, փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանում, մարդկանց համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում, արտագաղթի կանխում, որը վտանգավոր տեմպերի է հասել և այլ հիմնահարցեր: Այս պայմաններում, բնականաբար, սահմանադրական բարեփոխումներից այսօր խոսել վաղաժամ է:
Մյուս կողմից, քաղաքական համակարգի ձևավորման և գործունեության տեսանկյունից, այսօր կարևորագույն խնդիր է 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելը:


Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ