Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հյուրերից միայն «Շիրակը» հաղթեց

Հյուրերից միայն «Շիրակը» հաղթեց
04.11.2014 | 11:36

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տաներկուերորդ տուրը հաջողակ է եղել տանտերերի համար։ Այսպես՝ «ՈՒլիսը» հաղթել է «Ալաշկերտին» (5:1), «Միկան»՝ «Արարատին» (3:1), «Փյունիկը»՝ «Բանանցին (1:0): Հյուրերից իրենց գոյությունը հիշեցրել են միայն գյումրեցիները՝ 3:0 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Նրանք ունեն տասնյոթ միավոր ու աղյուսակի երրորդ հորիզոնականում են: Շնորհիվ կայուն հաղթական ելույթների, «ՈՒլիսը» շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը՝ զգալիորեն առաջ պոկված լինելով մրցակիցներից: «Փյունիկը», որ քսանմեկ միավորով երկրորդ տեղում է, նրան զիջում է տասներեք միավորով: Տասնչորսական միավորով չորրորդ-հինգերորդ տեղերում են «Ալաշկերտն» ու «Գանձասարը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ