Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շարունակվող խմբագրումներ

Շարունակվող խմբագրումներ
11.11.2014 | 12:19

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները շարունակում են ձգող մնալ բարձր որակի կատարողականով: Ըստ էության դրանց առաջատարների (ու ոչ միայն) կատարմամբ մարզասերն ականատեսն է դառնում յուրօրինակ ներկայացումների, որոնցում ամեն ինչի առատություն է՝ սկսած ամենապարզ մարդկային հույզերից մինչև դրամատիկ խոր ապրումներ։


ԻՍՊԱՆԻԱ
Տասնմեկերորդը հաղթանակով ավարտեցին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնը»: Առաջինը, ինչպես վայելէ առաջատարին, 5:1 հաշվով առավելության հասավ «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ ու արդեն ունի 27 միավոր, երկրորդը, համարենք այսպես, «Ալմերիայի» հետ խաղում խուսափեց հերթական սայթաքումից՝ վերջին տասնյոթ րոպեում հավասարեցնելով, ապա և առաջ անցնելով հաշվի մեջ: Առաջատար եռյակից կատալոնյան ակումբը կրկին կարող էին դուրս մղել թե «Սևիլիան», թե «Վալենսիան», թե Մադրիդի «Աթլետիկոն»: Սակայն առաջին երկուսը կարողացան ընդամենը մեկական միավոր վաստակել «Լևանտեի» (1:1) ու Բիլբաոյի «Աթլետիկի» (0:0) հետ խաղերում, իսկ վերջինը 1:0 հաշվով հաղթելու պայմաններում վերցրեց ու պարտվեց աղյուսակը մինչ այդ եզրափակող «Ռեալ Սոսիեդադին» (1:2): Արդյունքում` 25 միավորով «Բարսելոնը» երկրորդ հորիզոնականում է, երրորդը «Վալենսիան» է (24 միավոր):

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում շարունակում է անվրեպ գործել Մյունխենի «Բավարիան»: Նրա վերջին զոհը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր՝ 4:0: Տանելով վեցերորդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում (2:0 հաշվով պարտության է մատնել «Համբուրգին»)՝ «Վոլֆսբուրգը» քսաներեք միավորով երկրորդ հորիզոնականում է: Սակայն տուրում առանձնակի հետաքրքրությամբ էր սպասվում Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» դիմակայությունը, որը, մի կողմից, ցույց էր տալու՝ արդյոք Հենրիխ Մխիթարյանի թիմը շարունակելո՞ւ է իրեն այդպես «հարմարավետ» զգալ աղյուսակը եզրափակողի դերում, մյուս կողմից էլ հաստատելու էր, թե մյոնխենգլադբախցիները որքան են իրենց լավ զգում առաջին եռյակում և որքան են պատրաստ համաքայլ լինելու եթե ոչ «Բավարիային», գոնե «Վոլֆսբուրգին»: Այդ խաղում դորտմունդցիները այդպես էլ գոլ չխփեցին, սակայն նրանց եկավ օգնելու մրցակիցը: Միանգամայն հարթ տեղում կոպիտ սխալ թույլ տվեց Քրիստոֆ Կրամերը` գրեթե խաղադաշտի միջին գծից գրավելով սեփական դարպասը, ինչն էլ եղավ ճակատագրական: «Բավարիան» ունի 27 միավոր, 23 ու 20 միավորով նրան հաջորդում են «Վոլֆսբուրգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան»:


ԱՆԳԼԻԱ
Առաջնության հերթականը սահուն անցան առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Չելսին» ու «Սաուտհեմպտոնը»: Առաջինն արտագնայում կամայական հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ (2:1), երկրորդը երկու գնդակի տարբերությամբ պարտության մատնեց «Լեստերին»՝ սեփականը պահելով անառիկ: «Մանչեստր Սիթիի» հետ խաղում «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն վերջնահաշվում հյուրերը, շնորհիվ Ագուերոյի, կարողացան ոչ-ոքիի հասնել ու քսանմեկ միավորով մնալ աղյուսակի երրորդ հորիզոնականում: «Չելսին» ունի 29, «Սաուտհեմպտոնը»՝ 25 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Առաջնության միանձնյա առաջատար «Յուվենտուսը» գոլառատ հանդիպում ունեցավ «Պարմայի» հետ ու հաղթեց 7:0 հաշվով: Այս խաղից հետո «Յուվեի» անվան դիմաց 28 միավոր է գրանցված: Շատ բան որոշող էին «Ռոմա»-«Թուրին» և «Ֆիորենտինա»-«Նապոլի» դիմակայությունները: Հաղթելու դեպքում առաջինը «ծեր սինյորայից» կշարունակեր հետ մնալ երեք միավորով՝ չթողնելով, որ ավելի մեծանա կտրվածությունն առաջատարից, ինչը, ի դեպ, արեց էլ (խաղն ավարտվել է 3:0), իսկ երկրորդում «Նապոլիի» հաղթանակը նեապոլցիներին հնարավորություն կտար մտնելու առաջին եռյակ, ինչը նույնպես եղավ (1:0): Վերջիններիս ակտիվում է 21 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
«Լիոնը» հյուրընկալելիս 3:1 հաշվով կարևորագույն հաղթանակ տարավ «Գենգամի» նկատմամբ, ինչն օգնեց մնալու առաջատար եռյակում: Լիոնցիներն ունեն 26 միավոր: Սկզբունքային նշանակություն ուներ տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Մարսել» դիմակայությունը: Հաղթանակը փարիզցիներին հնարավորություն կտար էապես կրճատելու մրցակցից ունեցած կտրվածությունը, ինչպես նաև հաստատելու, թե գործող չեմպիոնները որքան են վճռական ոսկու համար պայքարում, թեև, հասկանալի է, դիմացը մեծ թվով խաղեր կան, ու երկար տարածության մեջ երբեք էլ ուշ չեն լինում վիճակը փոխելու ձեռնարկները: Ինչևէ: Շտապենք ասել, որ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կարողացավ երեք միավոր կորզել մրցակցից ու 27 միավորով դուրս գալ մաքուր երկրորդ հորիզոնական: Առաջատարից նրան բաժանում է ընդամենը մեկ միավոր: Տեղեկացնենք նաև, որ տևական դադարից հետո առաջին անգամ խաղադաշտ է ելել Զլատան Իբրահիմովիչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ