Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառլսեն-Անանդ` 1,5:0,5

Կառլսեն-Անանդ` 1,5:0,5
11.11.2014 | 12:24

Սոչիում մեկնարկել է շախմատի աշխարհի առաջնության մրցախաղը: Մագնուս Կառլսենի հետ պայքարում Վիշվանաթան Անանդը փորձելու է հետ նվաճել կորցրած թագը: Արդեն կայացել է երկու տուր: Առաջինում հնդիկ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով խաղացել է ոչ-ոքի, սակայն երկրորդում պարտություն է կրել:
Մրցախաղը շարունակվելու է տասներկու պարտիա: Այն բնականաբար կարող է վաղաժամկետ ընդհատվել կողմերից մեկի 6,5 միավոր հավաքելու դեպքում: Նշենք, որ շախմատային աշխարհի շատ հեղինակավոր մասնագետներ համոզված են, որ երիտասարդ Կառլսենը, ով ներկա պահին օբյեկտիվորեն ուժեղագույնն է աշխարհում, դժվար թե զիջի թագը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ