«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մեդալներ կան, բարձրացրած քաշերը նախանձելի չեն

Մեդալներ կան, բարձրացրած քաշերը  նախանձելի չեն
02.12.2014 | 10:19

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունը, որտեղ մեր ընտրանիները ներկայացված էին տասնմեկ մարզիկ-մարզուհիով:
Առանձնապես հաջող է եղել մեր քսան տարեկանների մասնակցությունը: Նրանցից 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը դարձել է աշխարհամասի չեմպիոն` նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ, երկամարտում ցույց տալով 191 (85+106) կգ արդյունք:
77 կիլոգրամ քաշային կարգում Նորայր Ավետիսյանը եղել է երկրորդը (318=138+180), Հակոբ Մկրտչյանը` երրորդը (313=137+176):
Մեդալային մրցելույթ է ունեցել նաև Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ քաշային կարգ), ով պոկում վարժությունում թարմացրել է իրեն իսկ պատկանող աշխարհի պատանեկան ռեկորդը՝ 184 կիլոգրամ:
Քսաներեք տարեկանների մեջ մեդալային մրցելույթ ունեցած միակ մարզիկը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն է եղել: Երկամարտում նա ցույց է տվել 252 (107+145) կիլոգրամ արդյունք ու արժանացել մեծ արծաթե մեդալի: Ոսկու արժեք է ունեցել Սմբատի մոտեցումը հրում վարժությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ