Իսպանիայի ֆուտբոլի առաջնության տասներեքերորդ տուրի շրջանակներում կայացած «Վալենսիա»-«Բարսելոն» մրցախաղի ժամանակ, երբ կատալոնցիները տոնում էին հաղթանակը, մարզադաշտից պլաստիկե շշով հարվածել են Լիոնել Մեսիին: Բարեբախտաբար, մարզիկը լուրջ վնասվածք չի ստացել: Ի պատասխան ֆուտբոլիստի բողոքի, մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանն անհասկանալի տրամաբանությամբ դեղին քարտ է ցույց տվել մարզիկին: Հետաքրքրական է, որ սույն անձը խաղի ընթացքում աչքի է ընկել նաև նրանով, որ չի հաշվել միանգամայն մաքուր դիրքից Լուիս Սուարեսի խփած գոլը՝ զրկելով նրան «Բարսելոնի» կազմում դարպասը վերջապես գրավելու հաճույքից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ