Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.12.2014 | 00:02

Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։ Դու իմացար իմ նիստուկացը, հեռվից հասկացար իմ մտածումները։ Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր և բոլոր ճանապարհներս նախապես տեսար։ Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա։ Ահա դու, Տե՛ր, իմացար իմ սկիզբն ու վերջը, դու ինձ ստեղծեցիր և ձեռքդ դրիր ինձ վրա։ Զարմանալի է քո իմացությունն իմ մասին, այնքան զորեղ, որ չեմ կարող հասու լինել դրան։ Ո՞Ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դեմքից ո՞ւր փախչեմ։ Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես։


Դավթի սաղմոսների 138. 1-8

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ