Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իրանի ԱԳՆ-ն հերքել է վեցյակի հետ համաձայնությունը ՌԴ ուրան ուղարկելու մասին

Իրանի ԱԳՆ-ն հերքել է վեցյակի հետ համաձայնությունը ՌԴ ուրան ուղարկելու մասին
04.01.2015 | 11:28

Իրանի իշխանությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումները, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել` հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելու վերաբերյալ: Press TV իրանական հեռուստաալիքը հաղորդել է` վկայակոչելով Իրանի ԱԳՆ ներկայացուցչին, որ.
«Բանակցությունների ժամանակ դեռևս ոչ մի համաձայնություն չի կնքվել որևէ հարցի շուրջ, որոնք քննարկվել են»: Դիվանագետը ընդգծել է, որ արևմտյան ԶԼՄ-ների նմանօրինակ «քաղաքականապես մոտիվացված» շահարկումներն ուղղված են «բանակցությունների մթնոլորտը վատացնելուն և միջուկային խնդիրը կարգավորելու հնարավորության բարդացմանը»:

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ