ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Դատախազությունից հայտնում են

Դատախազությունից հայտնում են
19.01.2015 | 11:37

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական և դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարևանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռևս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության: Ինչպես այս, այնպես էլ քրեական գործով նշանակված մյուս փորձաքննությունների արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի՝ դրանց եզրակացություններն ստանալուց հետո:
Քրեական գործի շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստանի պատկան մարմիններին ուղարկելու նպատակով հունվարի 15-ին վարույթն իրականացնող մարմինը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածի համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով մինչդատական վարույթում հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով:
Հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրավոր պատասխանի համաձայն` միջազգային քննչական հանձնարարությունն ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: Քրեական գործով քննության ընթացքի մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ