ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ֆուտբոլային նոր հանճարի հետ պայմանագիրը կնքված է

Ֆուտբոլային նոր հանճարի հետ պայմանագիրը կնքված է
27.01.2015 | 12:49

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել տասնվեցամյա Մարտին Էդեգորի հետ, ով Նորվեգիայի ընտրանու պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է: Պայմանագիրը նախատեսում է տարեկան 2,25 միլիոն եվրո աշխատավարձ, ինչն ինքնին աստղաբաշխական գումար է այդ տարիքի մարզիկի համար:

Էդեգորը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 17-ին` ֆուտբոլիստի ընտանիքում: Հայրը տղայի հետ սկսել է լրջորեն զբաղվել հինգ տարեկանից` սևեռուն ուշադրություն դարձնելով փոքրիկի տեխնիկատակտիկական պատրաստվածությանը, ֆուտբոլային մտածողության ձևավորմանը: Պատանյակը նորվեգական «Ստրեմսգոդսետի» առաջին կազմում հայտնվել է 2014-ի սկզբներին, իսկ դեբյուտը եղել է նույն թվականի ապրիլի 13-ին: Առաջին գոլը Մարտինը խփել է արդեն մայիս ամսին` դառնալով Նորվեգիայի բարձրագույն առաջնության ամենաերիտասարդ գոլահարը: Օգոստոսի 27-ին Նորվեգիայի ազգային ընտրանու կազմում կայացել է նրա նորամուտը: Դա եղել է Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ ընկերական խաղում, իսկ արդեն երկու ամիս անց առաջին անգամ դաշտ է դուրս եկել պաշտոնական խաղում: Դա Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Բուլղարիայի ընտրանու հետ հանդիպումում էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ