Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մնում է իրականացնել

Մնում է իրականացնել
06.02.2015 | 13:17

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է «Եվրոպա-2017»-ի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին հայտնվել է հինգերորդ խմբում, մրցակիցներ է ունենալու Դանիայի, Ռումինիայի, ՈՒելսի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի ընտրանիներին: Հանդիպումները կմեկնարկեն այս տարվա մարտին, կավարտվեն 2016 թվականի հոկտեմբերին:
Թե որ թիմերն են ստանալու եզրափակչում հանդես գալու իրավունք, չմանրամասնենք, սակայն չմոռանանք փաստել ամենակարևորը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոստացել է ամեն ինչ անել լավ հանդես գալու համար: Դե ինչ, հրաշալի խոստում է, մնում է իրականացնել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ