Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սպասենք խոսքը գործի վերածելուն

Սպասենք խոսքը գործի վերածելուն
13.02.2015 | 11:56

Փետրվարի 21-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ: Սա կլինի կողմերի երկրորդ հանդիպումը: Ինչպես հայտնի է, սեպտեմբերյան մրցամարտից հետո բրիտանացի մարզիկը բազմիցս ելույթ է ունեցել լրատվամիջոցներով ու բողոքել, որ մրցավարներն իրենց որոշման մեջ կողմնակալ են եղել, թեպետ ի՞նչ կողմնակալության մասին կարող է խոսք լինել, երբ նայում ես գնահատականների միջև եղած անդունդին` 117:111, 117:111, 119:109: Սակայն, մյուս կողմից էլ, երևի թե Սմիթն աղմկելու իրավունք ունի, քանզի չեմպիոնական գոտու համար պայքարի մեջ էր մտել` ունենալով քաշային կարգում ընդամենը 39-րդ հորիզոնականը ու դիմացել էր ամբողջ տասներկու ռաունդ:
Դատելով Արթուր Աբրահամի հայտարարածից` Սմիթն այս անգամ ռինգում այդքան երկար մնալու երջանկություն չի ունենա: Աբրահամը մրցավարներին պատասխանատվությունից ազատելու համար խոստացել է բրիտանացու հետ հաշիվները մաքրել նոկաուտով: Դե ինչ, սպասենք խոսքը գործի վերածելուն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ