Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Չելսին» հաղթանակ կորզեց

«Չելսին» հաղթանակ կորզեց
13.02.2015 | 12:01

Անգլիայի առաջնության քսանհինգերորդ տուրում «Չելսին» խաղավարտին մոտ խփեց հաղթական գնդակն ու նվազագույն հաշվով առավելության հասավ «Էվերտոնի» նկատմամբ: Հաղթական մրցելույթներ ունեցան նաև մանչեստրյան թիմերը: «Սիթին» արտագնայում առավելության հասավ «Ստոկ Սիթիի» նկատմամբ` 4:1, «Յունայթեդը» պարտության մատնեց «Բեռնլիին»` 47 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական: Աղյուսակում «Մանչեստր Յունայթեդի» առաջխաղացմանը մեծապես նպաստեց նաև «Սաուտհեմպտոնը»` սեփական հարկի տակ չկարողանալով առավելության հասնել «Վեստ Հեմի» նկատմամբ` 0:0: Հիշեցնենք, որ առաջատարը 59 միավոր ունեցող «Չելսին» է, 52 միավորով նրան հաջորդում է «Մանչեստր Սիթին»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ