«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հագեցած ամիս

Հագեցած ամիս
03.04.2015 | 11:25

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ապրիլ ամիսը հագեցած կլինի տարբեր քաշային կարգերում տարբեր վարկածներով չեմպիոնական մարտերով: Դրանցից ամենամեծ հետաքրքրություն ներկայացնողը հարկավ Վլադիմիր Կլիչկո-Բրայանտ Ջենինգս դիմակայությունն է, որը նշանակված է ապրիլի 25-ին: Նկատենք, որ, սկսած 2006 թվականից, Կլիչկո կրտսերը ռինգ է գուրս գալիս բացառապես չեմպիոնական մարտերում, ինչն ինքնին ունիկալ երևույթ է: Գերծանր քաշային կարգում աշխարհի սուպերչեմպիոնը 2013-2014 թթ. պարտության է մատնել բոլոր պարտադիր հավակնորդներին ու կարող էր իրեն միանգամայն ազատություն տալ ապագա մրցակցի հարցում, սակայն ՀԲՕ հեռուստաալիքի հետ կնքած նոր պայմանագիրը որոշակիորեն պարտավորեցնող է, ինչը նշանակում է, որ համաշխարհային դասակարգման աղյուսակի միջին ու ստորին հորիզոնականներից մրցակից ընտրելն այնքան էլ հանձնարարելի չէ, քանի որ չեմպիոնի անձը որքան էլ հրապուրիչ է մարզասերի համար, ոչ պակաս ձգող պիտի լինի և մրցակցի անձը: Ահա թե ինչու է ընտրությունը կանգնել ամերիկացու վրա, ով, ի դեպ, ցարդ պարտություն չունի: Ապրիլի 25-ը ցույց կտա` արդյոք ամերիկացիները կվերականգնե՞ն բռնցքամարտի մեջ ամենահեղինակավոր քաշային կարգում երբեմնի իրենց ունեցած հեգեմոնությունը, թե՞ Ջենինգսը Կլիչկոյի համար կլինի հերթական «տանձը»:
Հարկ համարենք ընթերցողին հիշեցնել, որ արդեն մայիսի սկզբին կայանալու է բառի բուն իմաստով դարի մրցամարտ` վերջապես իրար դեմ դուրս կգան երկու լեգենդար մեծություն` Մենի Պակեաոն ու Ֆլոյդ Մեյվեզերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ