Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի չեմպիոն, ֆրանսիացի հանդբոլիստ Նիկոլա Կարաբատիչը խաբեության մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ: Երկու տարի առաջ մարզիկը Ֆրանսիայի ձեռքի գնդակի լիգայի կողմից որակազրկվել էր այն բանի համար, որ խաղադրույք էր արել իր ներկայացրած ակումբի` «Մոնպելիեի» վրա, որն արդեն իսկ նվաճել էր չեմպիոնությունն ու մրցելու էր աղյուսակում գոյության իրավունքը պահպանել ջանացող թիմերից մեկի հետ: Այդ հանդիպումն ավարտվել էր Կարաբատիչի թիմի պարտությամբ: Ասենք, որ մարզիկը ներկայում հանդես է գալիս իսպանական «Բարսելոնում»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ