Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Պատրաստ են վաճառելու

Պատրաստ են վաճառելու
03.04.2015 | 11:35

«Չելսին» պատրաստ է «Արսենալին» վաճառելու Թեո ՈՒոլկոտին, ումով հետաքրքրված են ևս երկու ակումբներ` «Մանչեստր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Ընթացիկ մրցաշրջանում մարզիկը երկրի ներքին առաջնությունում խաղադաշտ է ելել ութ անգամ, դարձել երկու գոլի հեղինակ: Խաղերի գերազանց մասը հարձակվողը բաց է թողել հանգիստ չտվող վնասվածքների պատճառով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ