Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Զանգվածային ծեծկռտուք

Զանգվածային ծեծկռտուք
03.04.2015 | 11:37

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել իտալական «Վիկտորիա» ու «Պատերնո» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստների միջև, երբ առաջին խաղակեսի ավարտից հետո կողմերը հայտնվել են տրիբունաների տակ: Արդյունքում խաղացողներից մեկը կողոսկրի ջարդվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ խաղը չի վերսկսվել, քանի որ հեռացվածների թիվը հնարավորություն չի տվել մարզադաշտ հանելու պահանջված նվազագույն թվով խաղացողների: Երկու ակումբներին էլ գրանցվել է տեխնիկական պարտություն: «Վիկտորիայի» խաղացողները որակազրկվել են 36, «Պատերնոյինը»` 23 խաղով: Ասել է թե` հանրագումարում որակազրկվել են 59 խաղով ու սա` մեկ խաղում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ