Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Նոյի հետքերն Արարատի վրա փնտրող իտալացիները գտել են Ցեղասպանության սարսափները

Նոյի հետքերն Արարատի վրա փնտրող իտալացիները գտել են Ցեղասպանության սարսափները
06.04.2015 | 00:13

Իտալիայի Տրիկյանա քաղաքում ապրիլի 11-ին կցուցադրվի «Առեղծվածային լեռը» վավերագրական կինոնկարը: Bellunopress պարբերականը հաղորդել է, որ ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Սորամաեն և գրող Տիտո դե Լուկան: Մի քանի տարի նրանք Արարատի վրա փնտրել են Նոյան տապանը, մինչդեռ գտել են հայ ժողովրդի ապրած սարսափի հետքերը: Այս ամենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ կպատմեն Սորամաեն և դե Լուկան: Տիտո դե Լուկան նաև լեռնագնաց է Իտալիայի Բելունո շրջանից: Մի քանի տարի նա բնակվել է Թուրքիայում, փնտրել է Համաշխարհային ջրհեղեղի հետքերը: Նա արդեն մի քանի գիրք է գրել հայի կեղծանունով՝ Ազատ Վարդանյան: Դրանցից են «Արարատ՝ առեղծվածային լեռը», «Լորդ Բայրոնի առեղծվածային կղզին», «Արարատի սուրբ ծաղիկները», Նոյան տապանի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ իր ուսումնասիրությունները: Ռոբերտո Սորամաեն նույնպես մի քանի ֆիլմ է ստեղծել Արարատի մասին, այդ թվում՝ «Հսկաներն ամպերի մեջ» կինոնկարը:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ