ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության որոշում է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության որոշում է ընդունել
11.04.2015 | 14:11

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը: Որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915-ի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնվում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը, 2004-ին կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ: Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ