Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Լոնդոնը սպասում է արքայադստերը

Լոնդոնը սպասում է արքայադստերը
16.04.2015 | 12:28

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ակտիվ պատրաստվում են արքայազն ՈՒիլյամի և Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխայի ծննդին: Փադինգթոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցի մասնավոր թևի մուտքի մոտ կանգառն արգելող տեղեկագրեր են հայտնվել: Իսկ մինչ այդ նշումներ էին անում տեսախցիկների և լուսանկարիչների տեղակայման համար: Ակնկալվում է, որ ապագա մայրիկը հիվանդանոց կժամանի ծննդաբերության առաջին իսկ նախանշանների ժամանակ: Բժիշկների խոսքով` նոր արքայադուստրը լույս աշխարհ կգա ապրիլի երկրորդ կեսին:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ