Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գրականության դասագրքերը չեն համապատասխանում այսօրվա պահանջներին»

«Գրականության դասագրքերը չեն համապատասխանում այսօրվա պահանջներին»
04.05.2015 | 16:36

«Գրականության դասագրքերը չեն համապատասխանում այսօրվա պահանջներին: Պետք է դրանք բոլորը փակվեն, դրվեն մի կողմ, գրվեն այնպիսի դասագրքեր, որ երեխաներին քաղցր մեղվի պես հավաքեն իրենց շուրջը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆԸ, նշելով, որ դա պետք է անեն ազգի նվիրյալ, պրոֆեսիոնալ մասնագետները, իմանան, որ հեղինակի որ գործը և ինչու հատկապես դա պետք է ընդգրկել ծրագրում: Գրականագետի համոզմամբ՝ առաջնությունը պետք է տրվի հայրենական գրականությանը, որից հետո պետք է անցնել ռուսականին, ճապոնականին: «Որովհետև եթե քո երկրի լեզուն չգիտես, անգլերենի քերականությունը երբեք չես սովորի, անգլերենի վաղակատար անցյալն ու ներկան չես հասկանա: Եթե դու պարզ հայերեն տեքստ չես հասկանում, ինչպե՞ս ես մարսելու ճապոնական գրականությունը»,- պարզաբանեց Անի Փաշայանը:

Գրականագետն ընդգծեց, որ գրականության դասագրքերը պետք է դրվեն մի կողմ, բայց չգցվեն, որովհետև ոչ մի գիրք չպետք է դեն նետվի, քանի որ հարգանքի արժանի հեղինակներ կան:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ