«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մեյվեզերը` երեք գոտիների տիրակալ

Մեյվեզերը` երեք գոտիների տիրակալ
05.05.2015 | 11:01

Լույս կիրակի նյույորքյան հանրահայտ MGM համալիրում կայացավ այնքան երկար սպասված Ֆլոյդ Մեյվեզեր-Մենի Պակեաո մրցամարտը, որին աշխարհը սպասում էր շուրջ հինգ տարի, ու որն այդպես էլ իրականություն չէր դառնում ամերիկացի բռնցքամարտիկի ֆանտաստիկ թվացող առաջարկություն-պահանջների պատճառով:
Վիճարկվում էր միանգամից երեք չեմպիոնական գոտի: Դրանցից երկուսը` WBA, WBC վարկածներով, պատկանում էր Մեյվեզերին, WBO-ինը` Պակեաոյին:
Մրցամարտը շարունակվել է տասներկու ռաունդ, ավարտվել է ամերիկացու վստահ հաղթանակով: Իրենց գնահատականներում մրցավարները միաձայն են եղել: Սա երեսունութամյա Մեյվեզերի 49-րդ մրցամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Դրանք բոլորն էլ ունեցել են հաղթական ելք: Սա բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում: Հետաքրքրական է, որ այս քաշային կարգում ամերիկացին հանդիպել է բոլոր հնարավոր ուժեղագույն մրցակիցների հետ:
Ֆանտաստիկ է ևս մեկ ցուցանիշ: Այս մրցամարտի արդյունքում Ֆլոյդ Մեյվեզերի կարողությունն ավելացավ ևս երեք հարյուր միլիոն դոլարով: Ընթերցողին կարող է հետաքրքրել նաև մեկ այլ թվային արտահայտություն. ռինգում նրա անցկացրած յուրաքանչյուր րոպեն արժե հինգ միլիոն դոլար: Ահա թե նաև ինչու է Մեյվեզերին շնորհվել «Միստր փող» մականունը:
Բոլոր դեպքերում նշենք, որ շաբաթ օրը մրցամարտի էին ելել համաշխարհային բռնցքամարտի վերջին տասնամյակների երկու անառարկելի մեծություններ, ու պատահական չէ, որ դիմակայությունը որակվել էր դարի մրցամարտ: Վերջում ավելացնենք, որ Մենի Պակեաոն աշխարհի չեմպիոն է հռչակվել ութ, Մեյվեզերը` հինգ քաշային կարգերում: Սա միակ ցուցանիշն է, որտեղ լեգենդար ամերիկացին զիջում է որևէ մեկին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ