Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.05.2015 | 00:01

Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը՝ միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ Դրա համար էլ իմաստությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը չնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։
Իմաստություն Սողոմոնի 10. 1-5

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ