Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Արգենտինայի ընտրանու հետ տիտղոս նվաճելը երազանք է»

«Արգենտինայի ընտրանու հետ տիտղոս նվաճելը երազանք է»
12.06.2015 | 01:02

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը: Անդրադառնալով ամերիկյան մայր ցամաքի այս ներկայացուցչական մրցաշարին` Արգենտինայի ազգային ընտրանու ու «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին ի մասնավորի ասել է. «Ամերիկայի գավաթից առաջ ինձ ավելի լավ եմ զգում, քան աշխարհի առաջնությունում էր: Արգենտինայի ընտրանու հետ տիտղոս նվաճելը երազանք է: Այս թիմն արժանի է նման մրցանակի: Արգենտինան ֆավորիտներից մեկն է, սակայն կան լուրջ մրցակիցներ: Գիտեմ, որ Ամերիկայի գավաթի մասնակիցների ուժերը, նախորդ տարիների համեմատ, ավելի են հավասարվել: Ես ու Մասկերանոն կենտրոնացած ենք մրցաշարի վրա, ցանկանում ենք մրցանակ նվաճել ազգային հավաքականի հետ»:
Հիշեցնենք, որ աշխարհի վերջին` 2014-ի առաջնությունում Արգենտինայի հավաքականը դարձել է աշխարհի փոխչեմպիոն` եզրափակչում զիջելով Գերմանիայի ընտրանուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ