ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Գլխավոր դատախազության հայտարարությունը բախումների վերաբերյալ

Գլխավոր դատախազության հայտարարությունը բախումների վերաբերյալ
23.06.2015 | 16:40

2015թ. հունիսի 22-ին` սկսած ժամը 19.30-ից, տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը: Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախզությունից:

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ նկարագրվածի պայմաններում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթը և հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` խուլիգանության հանցակազմի հատկանիշների առերևույթ առկայության մասին բավարար տվյալներ, ուստի 22.06.2015թ. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 22.06.2015թ. քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու համար: Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ` բաղկացած 20 քննիչներից: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանցից ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից հարցաքննվել է շուրջ 40 անձ, մի շարք անձանց հարցաքննություններ ընթացքի մեջ են: Նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ: Կատարվել է հարցում Երևանի քաղաքապետարան, օպերատիվ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության բաժիններին և Երևան քաղաքի վարչությանը:
Զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային կայքէջերից զննվել և քրեական գործի նյութերին են կցվել մի շարք հրապարակումներ և դեպքերի վերաբերյալ տեսաձայնագրություններ: Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ

scr-link"> Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը