Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն է, ում տարեկան եկամուտը, հարկերի վճարումները հանած, կազմում է 17 միլիոն եվրո: Պորտուգալացի հարձակվողին հաջորդում է ՈՒելսի ազգային ընտրանու կիսապաշտպան Գարետ Բեյլը` 11 միլիոն եվրո: Իկեր Կասիլյասի տարեկան շահույթը 7,5 միլիոն է, Սերխիո Ռամոսինը` 5,5 միլիոն եվրո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ