Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒրախանալու պատճառ չունենք

ՈՒրախանալու պատճառ չունենք
26.06.2015 | 11:38

Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հայ ազատոճայինները մասնակցում են չորս մարզիկով: Մերոնցից առավել հաջող մրցելույթ են ունեցել 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը և Սուրեն Խաչատրյանը (74 կգ):
Պայքարի մեջ ներգրավվելով քառորդ եզրափակչից` Ռազմիկը նախ հաղթել է Գերմանիան ներկայացնող Վիկտոր Լիզենին` 6:0, ապա` ուկրաինացի Դմիտրո Նեսվյատիպասկային` 10:0: Հաջորդ մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Հաջիևը: Հաղթողը տիրանալու էր չեմպիոնի կոչմանը: Ցավոք, մեր ըմբիշը միավորների 2:5 հարաբերությամբ զիջել է մրցակցին: Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանին, բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը մրցելու էր ադրբեջանցի Սուլեյմանովի հետ: Մեր մյուս մարզիկները` Վարդգես Կարապետյանն ¥60 կգ¤ ու Հովհաննես Մխիթարյանը, անհաջող մրցելույթներ են ունեցել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ