Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հոբելյանական քսաներորդը

Հոբելյանական քսաներորդը
21.07.2015 | 00:32

Երևանի «Միկա» մարզասրահում ավարտվեց Սեուլի (1988 թ.) օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, անվանի ըմբիշ Ստեփան Սարգսյանի անունը կրող միջազգային մրցաշարը, որն անցկացվում է արդեն քսաներորդ անգամ: Մասնակցում էր ազատոճային շուրջ 150 ըմբիշ: Հայաստանի պատվիրակներին հաջողվել է յոթ հնարավորից նվաճել բարձր հարգի երեք մեդալ: Պատվո պատվանդանի վերին հարթակին են կանգնել Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), ում մրցակիցն է եղել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Գևորգ Տերտերյանը, 2013-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Բավականին պատկառելի է եղել նաև մեր տղաների բրոնզե «հունձը»: Երրորդ մրցանակակիրներ են դարձել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գոռ Թորոսյանը (61 կգ), Տիգրան Մնացականյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մութազալիևը (86 կգ), Վահե Սիմոնյանը (125 կգ):
Մրցաշարի հաղթական քառյակը կազմածների համար ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված է եղել դրամական մրցանակ համապատասխանաբար 5000, 3000, 1000 ԱՄՆ դոլարի չափով: Ի դեպ՝ 1000-ական դոլարի չափով պարգևատրվել են նաև չեմպիոնների մարզիչները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 570

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ