Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ովքեր են նրանք

Ովքեր են նրանք
21.07.2015 | 00:48

ՈՒԵՖԱ-ն իր համար հստակեցրեց անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու տասնյակը: Ցուցակում է «Յուվենտուսի» հինգ ներկայացուցիչ, որոնցից երկուսն արդեն իսկ հեռացել են հանրահայտ ակումբից: Նրանք են «Նյու Յորք Սիթի» տեղափոխված Անդրեա Պիռլոն ու Կառլոս Տևեսը, ով հանդես կգա հայրենի «Բոկա Խունիորսում», որտեղից էլ սկսել է ֆուտբոլիստի իր կարիերան: Ցուցակում են նաև Ջանլուիջի Բուֆոնը, Արտուրո Վիդալը, Պոլ Պոգբան («Յուվենտուս»), Լիոնել Մեսին, Նեյմարը, Լուիս Սուարեսը («Բարսելոն»), Էդեն Ազարը («Չելսի»), Քրիշտիանու Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ»): Եթե նկատում ենք, տասնյակից չորսն են ներկայացնում ծերուկ Եվրոպան, մնացածը լատինաամերիկյան երկրների ներկայացուցիչներ են:
Արդ այն մասին, թե ով ինչպես է իրեն դրսևորել անցած մրցաշրջանում:
Բելգիացի Ազարի համար այն նշանակալից էր բոլոր առումներով: Մոուրինյոյի հմուտ ղեկավարությամբ նա դարձավ «Չելսիի» ակնհայտ առաջատարը, դարձավ երկրի չեմպիոն ու գավաթակիր, «գոլ+գոլային փոխանցում» հաշվարկով հավաքեց 23 միավոր, գոլերով (3), ու գոլային փոխանցումներով (2) աչքի ընկավ նաև Չեմպիոնների լիգայում: Մասնագետներն այն կարծիքին են, որ եթե չկանգնի նրա աճը, ապագայում բելգիացին լիովին կարող է հավակնել «Ոսկե գնդակին»:
Բուֆոնի տարիները կատարելապես աննկատ են անցնում: Անգամ իր 37-ում նա նոր բարձունքներ է նվաճում: 2015-ին իտալացի մեծանուն դարպասապահը դարձավ երկրի վեցակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր: Չմոռանանք, որ նրա «Յուվենտուսը» հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Վիդալը նոր որակներով փայլեց Իտալիայի չեմպիոնի կիսապաշտպանությունում՝ դրան հաղորդելով որակային նոր բովանդակություն: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հենց նրա գոլը բացեց եզրափակիչ տանող դարպասները: Թեպետ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում չի հաշվարկվում, այդուհանդերձ հիշենք, որ Չիլիի կազմում, ինչպես և թիմը, առաջին անգամ դարձավ Ամերիկայի գավաթակիր:
Երաշխավորված կարելի է ասել, որ Մեսին ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում չի հայտնվի լոկ այնժամ, երբ հրաժեշտ տա ֆուտբոլին: Արգենտինացին 57 խաղում դարձել է 58 գոլի հեղինակ, Նեյմարի ու Ռոնալդուի հետ տասը գոլով եղել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը: «Բարսելոնի» հետ անցած մրցաշրջանում նա նվաճել է հնարավոր ամեն ինչ՝ առաջնությունը, գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը: Վերջին կտրվածքով այն, ինչ ասվեց Մեսիի մասին, հավասարապես վերաբերում է թե Նեյմարին (այդ թվում և՝ Չեմպիոնների լիգայի ռմբարկուի կապակցությամբ), թե Լուիս Սուարեսին: Նեյմարը մրցաշրջանում խփել է 39, Սուարեսը՝ 25 գնդակ:
Ցուցակում Ռոնալդուի ներկայությունը բնականաբար չի կարող զարմացնել և ոչ մեկին: Անցած մրցաշրջանում նա 54 խաղում խփել է 61 գնդակ: Ավելին ոչ մեկին չի հաջողվել: Ի դեպ՝ պորտուգալացին Եվրոպայի 2013-ի լավագույն ֆուտբոլիստն է:
Տևեսը Իտալիայի առաջնությունում դարձել է քսան, Չեմպիոնների լիգայում՝ յոթ գոլի հեղինակ: Անցած մրցաշրջանը նրա աստղային ժամն էր:
Պոգբան իր 22-ում զարմանալի ֆուտբոլ է խաղում ու պատահական չէ, որ եվրոպական գրանդ ակումբները իսկական «որս» են սկսել նրա համար: Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» բոլոր ձեռքբերումները հավասարապես նրանն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ