Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հաղթեց նոկաուտով

Հաղթեց նոկաուտով
21.07.2015 | 00:50

Գերմանական Հալե քաղաքում կայացավ WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգը ներկայացնող աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը: Սա կողմերի չորրորդ հանդիպումն էր: Նախորդ երկուսում հաղթել էր մեր հայրենակիցը: Ինչ վերաբերում է Շտիգլիցի հաղթանակին, այն եղել է տեխնիկական նոկաուտով. վնասվածքի պատճառով Գերմանիան ներկայացնող մեր մարզիկը չի կարողացել շարունակել պայքարը: Հերթական մարտը չեմպիոնական տասներկուսի փոխարեն տևել է ընդամենը վեց ռաունդ: Արթուր Աբրահամի հուժկու հարվածից հետո թեև մրցակիցն այնուամենայնիվ կարողացել է ոտքի բարձրանալ, սակայն նրա մարտավկան, ի նշան մարտը շարունակելու անհնարինության, արդեն իսկ պարզել էր սրբիչը: Գետին գցած, թե պարզած, դա նշանակում էր, որ իրենք ընդունել են իրենց պարտությունը: Սա մեր բռնցքամարտիկի 43-րդ հաղթանակն էր: Դրանցից 29-ն ավարտվել է նոկաուտով:
Աբրահամի այս հաղթանակը կարևոր էր նաև այն առումով, որ նրա հաղթանակները միշտ էլ շահարկվել են Շտիգլիցի ու նրա թիմակիցների կողմից, թե իբր դրանք եղել են ոչ օբյեկտիվ մրցավարության արդյունք: Համոզիչ վերջակետն արդեն դրված է: Մի բան հստակ կարելի է ասել. պրոֆեսիոնալ բռնցքամարտում ավարտվեց Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտերի դարաշրջանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ