Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հիլարին ամուսնանալիս չէր ցանկանում քաղաքականությամբ զբաղվել

Հիլարին ամուսնանալիս չէր ցանկանում քաղաքականությամբ զբաղվել
25.07.2015 | 10:31

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը պատմել է, որ 2016-ի նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցող իր տիկին Հիլարին չէր ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, երբ ամուսնանում էր: «Ես երեք անգամ խնդրել եմ նրա ձեռքը՝ մինչև նա ասաց՝ այո: Առաջին անգամ ես ասացի՝ ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ, բայց դու լավ կանես, դա չանես»,- պատմել է նախկին նախագահը Time-ին տված հարցազրույցում: Քլինթոնը այդ ժամանակ Հիլարիին համարում էր իր սերնդի ամենատաղանդավոր քաղաքական գործիչն ու ի ծնե լիդերը, և ամուսնանալու փոխարեն ուզում էր, որ նա մեկնի Չիկագո կամ Նյու Յորք ու զբաղվի քաղաքականությամբ: ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը պատասխանել է՝ «Աստված իմ, ես երբեք չեմ առաջադրվի պաշտոնի համար: Ես չափազանց կտրուկ եմ, ոչ ոք երբեք ինձ համար չի քվեարկի»:
գործողություն են իրականացրել առանց Սիրիայի տարածք մտնելու: Ռմբակոծման թիրախ են դարձել ԻԼԻՊ-ի երկու շտաբ և մեկ հավաքակայան: Թուրքական զինված ուժերի գործողությունները մեկնարկել են վարչապետ Ահմեդ Դավութօղլուի

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ