Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը

ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը
07.09.2015 | 10:51

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների (Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր) պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմք են ընդունվել սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն։ Պարոն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն 2-րդ անգամ է իրականացնում սահմանամերձ համայնքների ուսանողների աջակցման ծրագիր։ 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում փոխհատուցվել է սահմանամերձ մի շարք համայնքների մոտ 140 ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների փոխհատուցման իր ծրագրերում ընդգրկում նաև ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներին։ Թեև ժամանակ առ ժամանակ չարակամների կողմից ստանում ենք պիտակավորումներ, սակայն դրանք չեն խանգարում մեզ նոր ծրագրերով հանդես գալ»,- նշեց Կարեն Ավագյանը։
Նշված համայնքների 1-ին կուրսերի ուսանողները ՀԵՀ-ին պետք է դիմեն անձամբ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. հոկտեմբերի 2-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ