Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ուղեգրեր նվաճելու հույսով

Ուղեգրեր նվաճելու հույսով
01.10.2015 | 15:34

Հոկտեմբերի 5-15-ը Քաթարում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Դոհայում Հայաստանի ընտրանին կմասնակցի Կորյուն Սողոմոնյան /52կգ/, Արամ Ավագյան /56կգ/, Հովհաննես Բաչկով /64կգ/ կազմով: Առաջնությանը խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր հենց այն քաշային կարգերում, որոնցում հանդես են գալու մեր մարզիկները: Մեր ընտրանին Դոհա կժամանի մարզիչներ Կարեն Աղամալյանի ու Մեխակ Ղազարյանի ղեկավարությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ